Իրանի նորընտիր նախագահը շնորհավորել է Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության» կապակցությամբ

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Իլհամ Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության» կապակցությամբ: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը` հղում կատարելով Բաքվում Իրանի դեսպանատանը։

Էբրահիմ Ռայիսին նախագահ ընտրվելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորական ուղերձին ի պատասխան, իր հերթին շնորհավորել է Իլհամ Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության», դրանք Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ վերադարձի և ընդհանուր սահմանի վերականգման կապակցությամբ:

Իրանի նորընտիր նախագահը հույս է հատնել, որ նոր պայմաններում երկկողմ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը:

Ռայիսին Իրան-Ադրբեջան կապերը «եղբայրական ու բարեկամական» է բնութագրել։ Նա ընդգծել է, որ դրանք ունեն ընդհանուր պատմական և մշակութային հենք:

Մեկնաբանել