Հունիսի 20-ի ընտրություններ․ բարեկեցության և քաղաքական նախընտրության կորելյացիան

2021-ի հունիսի 20-ին ՀՀ-ում տեղի ունեցան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, որի  արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ քվեների 53,9%-ը։ Քվեների մյուս մասը բաշխվեց «Հայաստան» դաշինքի (21,1%), «Պատիվ ունեմ» դաշինքի (5,2%) և մնացած թեկնածուների (24,8%) միջև։ Կա՞ արդյոք կապ ընտրողների բարեկեցության և քաղաքակա նախընտրության միջև։