Մառախուղի պատճառով կորած երկու զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Հուլիսի 14-ին մառախուղի պայմաններում կորած երկու զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Եթե լինի նորություն, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կտարածի»,- ասացին գերատեսչությունից։

Ավելի վաղ ՊՆ-ը հայտարարել էր, որ հուլիսի 14-ին կորել է կապը Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայող հետ․ «Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ»,- ասված էր հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացրել էին, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Մեկնաբանել