Հաստատվել է կորոնավիրուսի 162 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հուլիսի 15-ին կատարվել է 4 700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 162 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 106 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 111 դեպք, որոնցից 218 128 -ն` առողջացած, 4 558-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 315 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 257 724 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 78-րդ տեղը՝ 227 111 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 382 734 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 337 801 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 507 455 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 464 055 դեպքով:

Մեկնաբանել