Իմ կանխատեսումները երկրի ապագայի հարցում հուսադրող չեն․ Ավետիք Իշխանյան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ եղել են ընտրախախտումներ, բայց միևնույն է, նա դժվարանում է բացատրել՝ պատերազմում պարտությունից ու հազարավոր զոհերից հետո ինչպես է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը ստանում ընտրողների աջակցությունը: Իշխանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսել է Հայաստանում ընտրություններից հետո տեղի ունեցող ձերբակալությունների, ընդդիմության ու իշխանության քաղաքական վարքագծի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների մասին: Իշխանյանն ասում է, թե Հայաստանի գոյությունը վտանգված է, ու իր կանխատեսումները երկրի ապագայի հարցում հուսադրող չեն:

Մեկնաբանել