Երասխի հատվածում Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,- նշվում է հաղորդագրությունում։

Հուլիսի 14-ին սահմանի Երասխի հատվածում փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Մեկնաբանել