Վարուժան Ներսիսյանը նշանակվել է Բրիտանիայում ՀՀ դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան՝ երեք տարի ժամկետով:

Մեկնաբանել