Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները Հայաստանում են

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վիկտոր Լիինային, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, երկու երկրների գլխավոր շտաբների միջև փոխգործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: