Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում

Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է հաղորդագրությունում:

․․․

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Հուլիսի 16-ին Ադրբեջանը կրկին կրակ էր բացել Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։

Մեկնաբանել