Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 131 080 մարդ

Հուլիսի 18-ի դրությամբ՝ COVID-19-ի դեմ պատվաստվել է 131 080 մարդ, որից առաջին դեղաչափ` 94 560, երկրորդ դեղաչափ` 36 520։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Հայաստանում պատվաստումներն իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Կորոնավակ» պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

«Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- ասված է հաղորդագրությունում։