Ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիայում

Հուլիսի 19-ին ինքնակամ կառույցների ապամոնտաժումը շարունակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ հունիսի 30-ին ապօրինի կառույցներ էին ապամոնտաժվում Դավթաշեն վարչական շրջանում, դրանից առաջ՝ Նոր Նորքում։

Ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը սկսվել էր Աջափնյակ վարչական շրջանից։ Խորհրդարանական ընտրություններից հետո սոցիալական ցանցերի օգտատերերը գրառումներ էին կատարում՝ պնդելով, որ նախքան ընտրություններն ու ընտրությունների օրը Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև այլ հատվածներում տեղադրվել են կրպակներ։

Մեկնաբանել