Ռուսաստանի փոխարտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցը

Հուլիսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել