Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հանրապետության նախագահի աշխատակազմից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ վարչապետի պաշտոնակատարից ստացվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարին պաշտոնից ազատելու առաջարկ։

Հարությունյանը պաշտպանական գերատեսչության ղեկավար էր նշանակվել 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին։

Նախագահի աշխատակզմից տեղեկացրեցին նաև, որ առաջարկ է ստացվել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Մեկնաբանել