Դատարանը չվերացրեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Այսօր՝ հուլիսի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Հայաստանի նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով դատական գործընթացը։

Նիստի մեկնարկում Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց վերացնել նրա պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Դատարանը, սակայն, որոշեց մերժել միջնորդությունը և ուժի մեջ թողեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Վազգեն Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Մեկնաբանել