Եվս 153 զոհված զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված ևս 153 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում է Զինծառայողների ապահովագրության hիմնադրամը։

«Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4 177 է, որոնցից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը»,- ասված է հաշվետվության մեջ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Մեկնաբանել