Հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, մահացել է 1 մարդ

Հայաստանում հուլիսի 20-ին կատարվել է 4 875 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 56 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585 -ն` առողջացած, 4 573-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 665 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 282 345 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը՝ 227 936 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 393 360 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 338 837 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 546 166 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 576 148 դեպքով:

Մեկնաբանել