Ռոնալդինյոն` Coca-Cola-ի և Pepsi-ի արանքում

Coca-Cola ընկերությունը հայտարարել է, որ խզում է պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ: Հաղորդում է O Globo-ն:

Խնդիրն այն է, որ ֆուտբոլիստը հայտնվել է մամուլի ասուլիսում, որտեղ սեղանին Pepsi-ի 2 բաժակ է դրված եղել: Coca-Cola-ի ներկայացուցիչները ֆուտբոլիստի նման արարքից հետո ոչ նպատակահարմար են գտել նոր պայմանագիր կնքել նրա հետ:

Նշենք, որ Ռոնալդինյոյի և Coca-Cola-ի միջև պայմանագիր էր կնքվել 2011 թվականին: Այդ գործարքի համաձայն` ընկերությունը ֆուտբոլիստին տարեկան 750 հազար դոլար էր վճարում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել