Արմեն Չարչյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա՝ հուլիսի 21-ի որոշմամբ Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին, իսկ հունիսի 23-ին դատարանի որոշմամբ 1 ամսով կալանավորվել էր։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: