ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 21-ի հիմնական իրադարձությունները։
- Դասապրոցեսն առկա ձևաչափով կազմակերպելու համար պատվաստումների բավարար մակարդակ է պետք, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
- Եվս 153 զոհված զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել:
- Հունիսին Հայաստանից արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն դոլարը, ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
- Նորակոչիկի հարազատները երդման արարողությանը մասնակցելու համար պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։
- Արմեն Չարչյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։
- Ռուսաստանը կողջունի Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը, ասել է Պեսկովը։