ՁայնաZOOM. Զինվորների երդման արարողությանը՝ կորոնայի թեստով

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 21-ի հիմնական իրադարձությունները։

  • Դասապրոցեսն առկա ձևաչափով կազմակերպելու համար պատվաստումների բավարար մակարդակ է պետք, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
  • Եվս 153 զոհված զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել:
  • Հունիսին Հայաստանից արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն դոլարը, ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
  • Նորակոչիկի հարազատները երդման արարողությանը մասնակցելու համար պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։
  • Արմեն Չարչյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։
  • Ռուսաստանը կողջունի Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը, ասել է Պեսկովը։

Մեկնաբանել