Հուլիսի 22-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
LIVE. Կառավարության նիստը, հուլիսի 22
Article Published:
22 Հուլիս, 2021 11:02
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, հուլիսի 22
Հուլիսի 22-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
Վաշինգտոնը և Բրյուսելը իրենք են նախաձեռնել հանդիպումը և խնդրել ռուսական կողմի մասնակցությունը․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի ասուլիսին մեկնաբանել է Politico-ի հոդվածն այն մասին, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի հանդիպում են ունեցել Թուրքիայում՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը։ «Մեզ դիմել են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, խնդրել են անցկացնել հանդիպումը։ Ես կասեի շփումներ հաստատել։ Հանդիպման նպատակը հետևյալն էր՝ փոխանակվել իրավիճակի մասին տեսակետներով»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ եթե պատմությունը արևմտյան մեդիայում սադրող բնույթ ստանա, ապա Արևմուտքի նպատակը հերթական սադրանքն էր։ Այդ հանդիպման մեջ գաղտնի ոչինչ […]
Հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը իր Ֆեյբուքի էջով հայտնեց, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Սարգիս Գալստյանի ազգական Դավիթ Գալստյանը, որը Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավարն է, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ ամենը սուտ է։ ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով, Գալստյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ թուրքագետ է, տիրապետում է թուրքերենի։ Մինչ վերջերս եղել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Սարգիս Գալստյանը երկար տարիներ նաև համակարգել է Ստեփանակերտի «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնի աշծատանքները՝ հիմնադրված Քարոլայն և Ջորջ Նաջարյանների կողմից: Հայկ Ղազարյան
Էլլադա Հովսեփյանի յոթ-հոգանոց ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Հադրութից տեղափոխվել էր Ասկերան։ Հիմա նրանք Երևանում են և ապրում են բարեկամների տանը, որտեղ բացի տան տերերից՝ բնակվում է Արցախից տեղահանված ևս մեկ ընտանիք։ Քսան մարդու համար բնակարանը փոքր է, հատկապես, երբ երեխաները շատ են։ Սակայն տուն գտնել չի հաջողվում։ Երկու ընտանիքն էլ Արցախից հեռանալիս գրեթե ոչինչ չեն հասցրել վերցնել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցությունից, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնգակողմ ձևաչափով հանդիպմանը պետք է մասնակցեին Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ ադրբեջանական կողմն անընդունելի է համարել Ֆրանսիայի կողմից Բաքվի հասցեին մեղադրանքները և Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ նրա հայտարարությունները, «մանավանդ, որ մերժվել է Թուրքիայի նախագահի մասնակցության առաջարկը»։ «Ադրբեջանը մերժում է Հայաստանի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափ, որին մասնակցելու Ֆրանսիան»,- նշում է Trend գործակալությունը։
Հայաստանի կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի ներարկումներ՝ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով: ԿԲ-ի մամուլի ծառայությունը հայտնում է արտարժութային շուկայում գործառնությունների մասին, որն ըստ էության արտարժույթի ներարկում է ենթադրում: «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 7%-ով, եվրոյի նկատմամբ` 5%-ով, սակայն շուկայում պատկերն այլ է: Բանկերում դրամի արժեզրկումը հասնում է մինչև 10%-ի, դոլարի վաճառքն իրականացվում է սահմանափակ քանակությամբ, իսկ փոխանակման որոշ կետեր ընդհանարապես դադարել են […]
Նոր մեկնարկած ուսումնական տարին բարի էր բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների համար։ Կառավարության մարտի 23-ի որոշմամբ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական որոշ ծրագրերի դիմած և անվճար ընդունված ուսանողներին պետք է տրվի տարկետում։ Որոշումը էական ազդեցություն է ունեցել դիմորդների վարքագծի վրա։
Եվրամիությունը կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ներառյալ ֆինանսական աջակցությունը, և անհատական պատժամիջոցներ կիրառել, եթե իրավիճակը վատթարանա Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողությունից հետո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության պատրաստած փաստաթղթին, որը, համաձայն հրապարակման, ուրվագծում է Ադրբեջանի նկատմամբ ԵՄ հետագա հնարավոր արձագանքը, բայց զգույշ տոնայնությամբ: Համաձայն հրապարակման՝ ԵՄ-ն կարող է վերանայել քաղաքական ներգրավվածությունը, ֆինանսական աջակցությունը և ոլորտային համագործակցությունը՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը: Սակայն Ադրբեջանի էներգետիկ հատվածի մասին նշում չկա։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը և Միության 27 երկրների բազմաթիվ առաջնորդներ դատապարտել են Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: […]
Եվրամիությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի Ստատուտի վավերացումը։ ԵՄ-ն կոչ է արել բոլոր պետություններին, որոնք դեռ չեն արել դա, միանալ Հռոմի ստատուտին։ Վավերացմանն անդրադարձել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։ «Աշխարհը փոքրանում է Կրեմլում նստող ավտոկրատի համար։ Ողջունում եմ Հայաստանի ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը»,- գրել է նա Թվիթթերում։