Կառավարությունը 8,9 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհաշինությանը

Կառավարությունը 8,9 միլիարդ դրամ կհատկացնի Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհների հիմնանորոգման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 22-ի նիստում։

Ընդհանուր առմամբ, վերակառուցվող ճանապարհների երկարությունը կկազմի 50,7 կիլոմետր, որից 45 կիլոմետրը միջպետական նշանակության ճանապարհ է։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան հարցի քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանում դպրոցաշինության, ջրամբարաշինության, ճանապարհաշինության ծավալներին գործող շինարարական ընկերությունների պոտենցիալը չի բավարարում։

Մեկնաբանել