Հաստատվել է կորոնավիրուսի 221 նոր դեպք, մահացել է 4 մարդ

covid 19

Հայաստանում հուլիսի 22-ին կատարվել է 5 653 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 221 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 120 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 382 դեպք, որոնցից 218 796 -ն` առողջացած, 4 579-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 894 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 293 032 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը՝ 228 382 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 395 621 դեպքով, Ադրբեջանը 62-րդ տեղում է՝ 339 274 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 563 903 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 623 840 դեպքով:

Մեկնաբանել