Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Ֆիզուլիի շրջանում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծառայության հայտնած տվյալների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1 615 աճյուն:

Մեկնաբանել