Կասեցվել է ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը․ ՊՆ

Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:

Նախօրեին Ադրբեջանի կրակից սահմանի Գեղարքունիքի հատվածում երեք հայ զինծառայող է վիրավորվել։