Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 23-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում ադրբեջանական կրակից վիրավորված երեք զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեն հրապարակել է վիրավորում ստացած զինծառայողների անունները՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյան, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Նրանք տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ զինծառայողները թեթև վիրավորում են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տե՛ս՝ Գեղարքունիքում Ադրբեջանի կրակոցներից երեք հայ զինծառայող վիրավորում է ստացել

Մեկնաբանել