Հաստատվել է կորոնավիրուսի 112 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում հուլիսի 25-ին կատարվել է 5 049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 112 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 106 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168 -ն` առողջացած, 4 590-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 037 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ տեղը՝ 228 910 դեպքով։ Վրաստանը գտնվում է 55-րդ տեղում՝ 404 023 դեպքով, Ադրբեջանը 62-րդ տեղում է՝ 340 443 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 601 608 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 691 432 դեպքով: