Ադրբեջանը Գեղարքունիքում և Երասխում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Գեղարքունիքի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդը հրադադարը խախտել է նաև Երասխի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահների պատասխան գործողությունների արդյունքում կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրությունում։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ․ «Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների»,- հայտնում են ՊՆ-ից։

Մեկնաբանել