2021-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունն աճել է 5 տոկոսով

2021թ․ առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5 տոկոսով․ այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։

Շուրջ 11 տոկոս աճ գրանցվել է շինարարության ոլորտում, 8 տոկոս՝ առևտրի, 6,8 տոկոս աճ՝ գյուղատնտեսության ոլորտներում։ Արտահանման և ներմուծման ծավալները ևս աճել են՝ համապատասխանաբար 23,3 և 12 տոկոսներով։ Անցյալ տարվա հունիսի համեմատ ևս տնտեսությունը դրական դինամիկա է արձանագրել․ այս հունիսին ծառայությունների ոլորտն աճել է 12 տոկոսով, առևտուրը՝ 10 տոկոսով։

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս հունիսին նախորդի համեմատ աճել է 8 տոկոսով։

Մեկնաբանել