Հայաստանից դեռ պատասխան չենք ստացել խաղաղության պայմանագրի և սահմանազատման առաջարկների վերաբերյալ․ Բայրամով

Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագրի ստորագրման և սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը հանդես է եկել որոշ առաջարկներով։ Դա նաև սահմանազատման շուրջ քննարկումներ սկսելու միջոցով Հայաստանի հետ սահմանային բաց հարցի լուծումն է։ Բացի այդ, այդ առաջարկը, որը բազմիցս հնչեցրել Է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պատրաստակամությունն է։ Ցավոք, մենք Հայաստանից դեռ արձագանք չենք ստացել մեր առաջարկների վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Երևանի նման դիրքորոշումը «վնասում է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին, ինչպես նաև Հայաստանին»․ «Կա մի պարզ բանաձև՝ դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի պահպանումն է։ Ադրբեջանը հենց նման դիրքորոշում ունի”,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։