Արցախում զինծառայող է զոհվել

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել։

«Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից տեղեկացնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել