Վահան Քերոբյանը հաստատում է՝ երկնիշ տնտեսական աճ լինելու է

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է սպասվող տնտեսական աճի, հանքարդյունաբերության ոլորտի հարկային բեռի մեծացման, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» շուրջ կատարվող գործընթացների, ընկերությունների կուտակած հարկային պարտավորությունների ու ներդրումային նոր ծրագրերի մասին: Քերոբյանը վստահ է՝ այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության աճի տվյալները հաստատում են՝ երկնիշ տնտեսական աճ լինելու է:

00:00 Վահան Քերոբյանը հաստատում է՝ երկնիշ տնտեսական աճ լինելու է

00:15 հաստատում եմ՝ երկնիշ տնտեսական աճ լինելու է

02:12 երեք կոմպոնենտ․ կառավարությունը փոխում է աջակցության ծրագրերից մեկը

08:40 1 500 ընկերություն կուտակել է 25 մլրդ դրամի հարկային պարտավորություն

09:27 մեկ ամսվա ընթացքում 300 մլն դոլարի արտահանում. աճի հիմնական շարժիչները

12:41 կառավարության սուբսիդիաների արդյունավետությունը

15:36 տնտեսությունը նստած է հանքարդյունաբերության վրա՞

20:32 ավելի շատ գումար գանձել հանքարդյունաբերությունից. ինչպե՞ս

24:15 ի՞նչ է կատարվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» շուրջ

26:59 կառավարությունը ցանկանում է ազգայնացնե՞լ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»

28:01 Հայաստանում հնարավո՞ր է կառուցել նոր պղնձաձուլարան

31:00 ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը և տնտեսական միջավայրը

33:02 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի պարապուրդի մասին

34:40 ներդրողներին սպասելիս

37:29 նոր ներդրումային ծրագրերի մասին

39:42 հողային ռեֆորմի մասին. ի՞նչ է այն և ո՞ր փուլում է գտնվում

Մեկնաբանել