«Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,- գրել է նա։
Վանեցյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով։