Հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, մահ չի գրանցվել

Հայաստանում հուլիսի 27-ին կատարվել է 6 932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 99 մարդ։ Մահվան դեպք չի գրանցվել:

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 370 դեպք, որոնցից 219 379 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 322 177 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ տեղը՝ 229 370 դեպքով։ Վրաստանը գտնվում է 55-րդ տեղում՝ 410 830 դեպքով, Ադրբեջանը 63-րդ տեղում է՝ 341 183 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 638 178 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 758 197 դեպքով:

Մեկնաբանել