Մարտեր Գեղարքունիքում․ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ ամփոփ

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմը ժամը 8։30-ի դրությամբ ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Կորուստներ ունի նաև Ադրբեջանը։

ՍիվիլՆեթն ամփոփում է հայ-ադրբեջանական սամանին տիրող իրավիճակը հունիսի 28-ի ժամը 11-ի դրությամբ։