- Թբիլիսին և Բաքուն քույր քաղաքներ են դարձել
- Վրաստանում կորոնավիրուսի օրական մինչև 4 000 դեպք է գրանցվում
- Լրագրողների դեմ ճնշումները շարունակվում են
- Խորհրդարանական հանձնաժողովի պնդմամբ՝ 2020 թվականի ընտրությունները չեն կեղծվել
-
Իրանն ու Սաուդյան Արաբիան հաշտվելուց հետո կարող են աշխատել անգամ
Ադրբեջանցիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե՝ Իրանից. ԱԳՆ-ի արձագանքը Բաքվին Թեհրանը հայտարարել է, որ չի ճանաչում թալիբների իշխանությունը․ ընդհարումներ Իրան-Աֆղանստան սահմանին Իրանը պատրաստ է Սաուդյան Արաբիային փոխանցել միջուկային տեխնոլոգիաներ․ անանուն աղբյուր Credits: Ruptly
-
«Էլ բան չունենք անելու, տարեք տուն» խոսքերից հետո կա խնամք
Պալիատիվ խնամքը բժշկական օգնության տեսակ է, որի նպատակն է բարելավել կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդությամբ ապրող անձանց կյանքի որակը՝ մեղմելով ցավը և ախտանշանները, տրամադրելով հոգեսոցիալական օժանդակություն պացիենտին և նրա ընտանիքի անդամներին: Որոշ հաշվարկներով՝ Հայաստանում օրական մոտավորապես 3 000 մարդ պալիատիվ խնամքի կարիք ունի:
-
Ամուսնալուծություններն աճել են, ամուսնությունները՝ նվազել․ որոնք են պատճառները
Վերջին տասը տարում ամուսնությունները նվազել են, ամուսնալուծությունները՝ ավելացել։ Մեծացել է առաջին ամուսնության տարիքը. եթե նախկինում տղամարդիկ ամուսնանում էին միջինում քսանութ տարեկանում, ապա այժմ ամուսնանում են երեսուներկուսում, նույնն է կանանց դեպքում՝ տարիքը քսանչորսից հասել է քսանութի։
-
Մեր բակի խորհրդավոր տունը․ Լեռնային Ղարաբաղից Փարիզ և Նյու Յորք
Վերջին երեսունհինգ տարում առաջին անգամ անշարժացած Արցախը ծնկները հավաքել է փորի տակ, ընկերքում կծկված սաղմի, մենակ մնացած մարդու նման, դեմքով՝ դեպի պատը, ու ծխելով իր թունավոր գլանակը կամ անհամարժեք եռանդով գրտնակելով իր խոտահացի բարակ խմորը՝ մտածում է՝ որտեղ, երբ, ինչքան սխալվեց, խաբվեց, խաբեց։ Եվ ամեն մեկն ունի հետ գնալու իր թույլատրելի սահմանը։ Գնում-կանգնում է իր հասած տեղին, նախատում իրեն, մյուսին, նախորդին ու հաջորդին․․․ հետո ստիպված հետ է գալիս, որ նայի վերջին արարի՝ գետաձիու ջրացատկ հիշեցնող պատկերին, նայում, ինքն իրեն խոստովանում է վատի, վատագույնի ու, այնուամենայնիվ, հրաշքի հնարավորության երեք տարբերակները, նորից քնում է մոտակա սարից իրեն ուղղված փողի տակ, որ արթնանա […]
-
15 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 15 բուժառու այսօր՝ հունիսի 9-ին, Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 16 բուժառուներ էլ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։
-
Գայանե Հակոբյանը դատապարտվեց ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նա
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 9-ին արագացված դատական կարգով քննեց ու վճռեց Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր ճանաչել մեղսագրված հանցանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի համար։ Դատարանի վճռի համաձայն՝ Գայանե Հակոբյանը դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով։ Հաշվանցելով զոհված զինծառայողի մոր կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 11 ամիս ու 8 օր։ Այդուհանդերձ այս պատիժը նրա նկատմամբ չի կիրառվի։ Ըստ դատարանի վճռի եզրափակիչ մասի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատիժը որոշվել է պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։ Գայանե Հակոբյանի վրա դրվել է պարտականություն՝ առանց վերահսկողություն ներկայացնող համապատասխան մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դատարանի վճռով վերացվեց Գայանե […]
-
«Ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը». Օվերչուկը՝ ապաշրջափակման
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանելով տարածաշրջանի ապաշրջափակման հարցով հանձնաժողովի նիստի արդյունքները՝ ընդգծել է, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը: «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում Օվերչուկը նշել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։ «Ընդհանուր առմամբ տեքստը պատրաստ է, միայն երկու-երեք հարցի շուրջ անհամաձայնություն կա, դրանք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Լինելու է սովորական երկաթուղի, ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Օվերչուկը։ Նա նշել է, որ բոլոր կողմերը ցանկություն ունեն շուտափույթ սկսել ապաշրջափակման գործընթացը։ Հարցին՝ հնարավոր է, որ սահմանային հսկողությունը իրականացնեն ռուս սահմանապահները, Օվերչուկը պատասխանել է․ «Դա կախված է […]