Հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում հուլիսի 28-ին կատարվել է 5 930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 123 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 119 է:

Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն` առողջացած, 4 604-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 328 107 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ տեղը՝ 229 603 դեպքով։ Վրաստանը գտնվում է 55-րդ տեղում՝ 410 830 դեպքով, Ադրբեջանը 63-րդ տեղում է՝ 341 933 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 660 469 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 3 792 014 դեպքով:

Մեկնաբանել