ՊՆ-ն առաջարկում է իրականացնել պահեստազորի վարժական հավաքներ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է իրականացնել եռամսյա վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներգրավմամբ։ Նախագիծը հուլիսի 28-ին հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում։ Ըստ փաստաթղթի՝ հավաքները կիրականացվեն 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Նախատեսում է ներգրավել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական, իսկ 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

Պաշտպանական գերատեսչությունն այս նախաձեռնությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ «վերջին տարիներին զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ)»։

Ըստ փաստաթղթի՝ գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ ու նոր պահեստազորայիններ:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել