Հայաստանը չի քննարկել ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը չի քննարկել ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց»,- հուլիսի 29-ին՝ կառավարության նիստի մեկնարկին, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի իրավակարգավորումներով։ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանը կողմ է սահմանների դելիմիտացիային և դեմարկացիային ու առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների հենակետեր՝ ռազմական բախումների ռիսկից խուսափելու համար։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է խափանել երկխոսության որևէ փորձ։