44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով. ինչ կարծիք ունեն խորհրդարանական ուժերը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Նման որոշում է կայացվել հուլիսի 26-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նորընտիր պատգամավորների հանդիպմանը։ Ինչպե՞ս են վերաբերվում խորհրդարանական ուժերն այս նախաձեռնությանը, և որքանո՞վ է արդյունավետ նման հանձնաժողովի ստեղծումը։