Երեկ մենք հաղորդել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխրիթարյանի թիմը «Մետալուրգի» հետ խաղում նվաճել է Ուկրաինայի սուպերգավաթը (2։0)։ Խաղից հետո Հենրիխը զրուցել է «հանքափորների» պաշտոնական կայքի լրագրողի հետ։
Մխիթարյանն ասել է, որ մրցաշրջանի մեկնարկը շատ լավն էր․ «Շախտյորը» հենց առաջին խաղում տիտղոս նվաճեց։ «Սակայն այս խաղն արդեն անցյալում է, և մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա՝ Կիևի «Արսենալի» հետ։ Մեզ դժվար հանդիպում է սպասվում, անցած տարի նրանք շատ լավ հանդես եկան։ Այդ պատճառով, մենք պետք է որքան հնարավոր է արագ մոռանանք Սուպերգավաթի մասին և պատրաստվենք մյուս խաղերին։ Ինչ վերաբերում է տիտղոսներին, ապա պետք է որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել, և հետո միայն հանգիստ սրտով հիշել դրանց մասին»։
Հենրիխը նաև նշել է, որ Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարայանն ու Արտակ Եդիգարյանը, բոլոր հնարավորություններն ունի Եվրոպա լիգայում հաջող հանդես գալու համար․ «Ես նրանց հաջողություն եմ մաղթում, և տա Աստված, որ նրանք շատ հաղթանակներ ունենան և բարձրացնեն Ուկրաինայի վարկանիշը»։
Մարզական գործընկեր` SportArmenia.com