Հաստատվել է կորոնավիրուսի 264 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում հուլիսի 29-ին կատարվել է 5 900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 264 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 199 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 121 է:

Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ն` առողջացած, 4 608-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 437 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 334 007 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ տեղը՝ 229 867 դեպքով։ Վրաստանը գտնվում է 55-րդ տեղում՝ 416 338 դեպքով, Ադրբեջանը 63-րդ տեղում է՝ 342 548 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 682 630 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 3 826 447 դեպքով:

Մեկնաբանել