Ռուսաստանը մտադիր է Անդրկովկասը վերածել կայունության, անվտանգության ու բարեկեցության գոտու․ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանային իրադրության շուրջ։

«Լրջորեն մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։

Ցավոք սրտի, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։ Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են տանել իրավիճակի հետագա սրման, լուծել բոլոր հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

Ռուսաստանը պատրաստ է հետագայում նույնպես անհրաժեշտ գործակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար՝ լարվածության թուլացմանը միտված միջոցներով և սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների ուղղությամբ համատեղ աշխատանքի միջոցով։ Մտադիր ենք գործուն կերպով աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության ու բարեկեցության գոտու վերածելու ուղղությամբ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ոգով»։