- Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը կնքել են «Բաքվի հռչակագիրը»,
- Թուրքիայի խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ Հայաստանի գործողությունները սահմանին տարածաշրջանային պատերազմ են հրահրում
- Թուրքիայում սաստիկ անձրևներին հաջորդել են հրդեհները. մահացել է 4 մարդ
-
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին 175 տարեկան է
2022 թ. հուլիսի 1-ը՝ պատմական օր Հուլիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «ԱՆԽԱԽՏ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ» խորագրով հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակին: Հանդիսությանը ներկա էին Հայաստանի և Արցախի պետական և հոգևոր այրեր, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային, հայաստանյան և արցախյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր մարզերից, արտերկրից, լրագրողներ: Այստեղ էին AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, նախագահ Նազարեթ Դարակջյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի և Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Հովել Միքայելյանը, Հայ Ավետարանական եկեղեցիների միությունների նախագահներ վեր. վեր. Ռընե Լևոնյանը, Կալվին Սաղրյանը, Փոլ Հայդոստյանը, Ալբերտ Փայտյանը: Հանդիսության սկզբում AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը ողջունեց ներկաներին և առաջարկեց […]
-
Հայ ըմբիշները 3 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալներ են
Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել։ Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը։ Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ավելի վաղ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ […]
-
Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում: Ղազինյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն […]
-
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ նախարարության՝ հարաբերականորեն կայուն է։
-
Վրաստանում ԼԳԲՏ փառատոնը խոչընդոտել փորձողներին ձերբակալել են
Մարիամ Նիկուրաձե, OC Media «Ալտ Ինֆո»-ի աջակիցները հեռարձակել են Զուրաբ Մախարաձեի ձերբակալության պահը։ Վրաստանում ոստիկանությունը բազմաթիվ ձերբակալություններ է իրականացրել, այդ թվում՝ ծայրահեղ աջակողմյան «Ալտ Ինֆո» հոմոֆոբ խմբավորման մի քանի առաջնորդների, երբ նրանք փորձել են խոչընդոտել շաբաթ անցկացված ԼԳԲՏ համայնքի փառատոնը: Ձերբակալությունները տեղի են ունեցել մոտ 15 ժամ առաջ փառատոնի մեկնարկից, որը կազմակերպել էր ԼԳԲՏ համայնքի և դաշնակիցների միությունը՝ Tbilisi Pride-ը: Շաբաթ վաղ առավոտյան «Ալտ Ինֆո» խմբավորման անդամները, ինչպես նաև մի քանի վրացի ուղղափառ քահանաներ փորձել են զբաղեցնել Թբիլիսիում Մթածմինդա լեռան տարածքը, որտեղ պետք է անցկացվեր փառատոնը: «Ալտ Ինֆո»-ն պնդում է, որ ձերբակալվածների թվում են և՛ Զուրաբ Մախարաձեն, և՛ Իրակլի Մարտինենկոն՝ […]
-
Բիզնես սկսելու կանանց և տղամարդկանց շարժառիթները
Բիզնես անելու ամենամեծ շարժառիթը «փող վաստակելն» է՝ ասել է տղամարդկանց 61%-ը և կանանց 64%-ը: «Աշխատանք գտնել չկարողանալը» նշվել է որպես հաջորդ շարժառիթ՝ տղամարդկանց 24%-ի և կանանց 31%-ի կողմից: Տվյալները Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ «Կանանց ձեռներեցության հիմնախնդիրների ուսումնասիրությունից են»:
-
Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում չեմ կայացրել․ Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն որպես քաղաքապետ իր պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ։ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Radar Armenia կայքում հրապարակված մի լուր՝ վերնագրված «40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021 թվականներին Երևանի քաղաքապետարանում», և գրել․ «Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն իհարկե հնչեղ վերնագիրն է։ Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ ֆալստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»»: Radar Armenia կայքի համասեփականատերը […]