Երևանի պատվիրած 211 ավտոբուսները Չինաստանից տեղափոխվում են Հայաստան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քաղաքային իշխանության պատվիրած 211 ավտոբուսները դուրս են գալիս Չինաստանից և Երևան կհասնեն հոկտեմբերին։

«Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Բարի երթ»,- գրել է Մարությանը։

Մեկնաբանել