Ազդեցության չափման իմաստով Հարավային Կովկասում առաջինը Ռուսաստանն է, երկրորդը՝ Թուրքիան

Եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապվի Նախիջևանին և Թուրքիային, ապա առնվազն 10-15 տարի Սյունիքում էականորեն կավելանա Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավվածությունը. ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Պողոսյանը: Քաղաքագետը չի համարում, որ պատերազմի ամենաշահող կողմը Թուրքիան է: Ըստ նրա՝ թեպետ Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունն ավելացել է, սակայն այն թռիչքաձև բնույթ չի կրել: Պողոսյանը նկատում է, որ հետպատերազմական ստատուս-քվոն դեռևս ձեռնտու է Անկարային և Մոսկվային, և կողմերը փորձում են դրա շուրջ կայունություն ստեղծել:

Մեկնաբանել