Հայատառ թուրքերեն ժառանգությունը

Հայերը, ապրելով Օսմանյան կայսրությունում և պատմական Հայաստանի արևմտյան մասում, ձգտել են խուսափել վերջնական ձուլումից: Թեպետ շատերն աստիճանաբար դարձել են թուրքախոս, սակայն փորձելով պահպանել սեփական ինքնությունը, սկսել են ստեղծագործել հայատառ թուրքերենով, որը հիմնականում ծառայել է միջոց՝ հայերեն չիմացողներին օգնելու համար: Կայսրությունում լայն տարածում է ունեցել նաև հունատառ և ասորատառ թուրքերեն գրականությունը:

Հայատառ թուրքերեն ձեռագրերից բացի, մեծ տարածում է գտել հատկապես տպագիր գրականությունը, որն ընդգրկել է մի շարք ոլորտներ: Հայատառ թուրքերենը մեծ դեր է խաղացել նաև կայսրության լուսավորչական շարժման մեջ՝ մեծապես օգտագործվելով տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ թուրքերի կողմից: Կառավարող վերին օղակներում անգամ քանիցս քննարկվել է հայերեն գիրը արաբատառով փոխարինելու հնարավորությունը:

ՍիվիլՆեթի ֆիլմը հայատառ թուրքերեն ժառանգության մասին է։

Մեկնաբանել