Հայաստանում օգոստոսի 1-ին կատարվել է 4 224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 137 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 147 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք:
Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն` առողջացած, 4 621-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 350 559 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ տեղը՝ 230 339 դեպքով։ Վրաստանը գտնվում է 55-րդ տեղում՝ 422 188 դեպքով, Ադրբեջանը 63-րդ տեղում է՝ 344 520 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 5 747 935 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 3 903 519 դեպքով: