Ծեծի են ենթարկել և դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Արման Անտոնյանին

Դիմակավորված անձինք ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն, ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Անտոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը։ «Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին … Continue reading Ծեծի են ենթարկել և դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Արման Անտոնյանին