Լարված իրավիճակ՝ նոր ԱԺ-ում. «Հայաստան» դաշինքը պահանջում է ազատ արձակել իր երկու պատգամավորներին

Օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին «Հայաստան» դաշինքի անդամները հայտարարեցին, որ պատգամավոր ընտրված իրենց երկու գործընկերները այս պահին խորհրդարանում չեն՝ գտնվելով կալանքի տակ։ Նրանք կոչ արեցին նիստը նախագահողին քայլեր ձեռնարկել, որ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ազատ արձակվեն ու գան խորհրդարան։ «Քաղաքացիական պայմանագրից» առարկեցին, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է մինչև պատգամավորի մանդատ ստանալը։

Մեկնաբանել